Հիփոթեքային վարկ
Պահանջվող փաստաթղթեր
Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.
- Վարկի դիմում-հայտ (լրացվում է տեղում),
- Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի տրամադրման հիմքի պատճեն (օր.` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականատիրոջ ամուսնության կամ ամուսնալուշության վկայական (բնօրինակը)
- Դիմողի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր, ծննդյան վկայականներ (անչափահասների դեպքում), ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականներ (բնօրինակը)
- Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
- Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.
- Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Տեղեկանք գրավի առարկան արգելանքի տակ չլինելու վերաբերյալ (միասնական տեղեկանք)
- Այլ փաստաթղթեր` Կազմակերպության մասնագետի պահանջով
«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ՝ վարկային կոմիտեի կողմից հաստատված գումարի չափով, այնպես էլ՝ մաս-մաս: Ընկերությունը վարկերը տրամադրում է ՀՀ առևտրային բանկերի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին սպասարկող հաշիվներից:
Հիփոթեքային վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ նաև ՛՛Ֆինանսներ բոլորի համար՚՛՛ www.abcfinance.am ինտերնետային կայքի ՛՛Ֆինանսական Տեղեկատու՛՛ համակարգի միջոցով:
Ուշադրություն.
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները ժանամակին չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով Ձեր կողմից գրավադրված գույքի վրա կտարածվի բռնագանձում:
- Եթե Վարկային կազմակերպության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի արժեքը չի բավարարում, ապա հաճախորդը չբավարարող մասով /չափով/ պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մանրամասների համար զանգահարել
+(374)10 58 28 88 հեռախոսահամարով
Թարմացվել է 25.01.2024 12:51
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ ՈՒՎԿ ՓԲԸ-Ն ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: